ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփին քննադատել են զգեստի համար, որով նա մասնակցել է կոնգրեսում հոր՝ Դոնալդ Թրամփի առաջին ելույթին, հաղորդում է Yahoo Style-ը:
Պետության ղեկավարի դուստրը ընտրել եր ֆրանսիական Roland Mouret ապրանքանիշի զգեստ, որը գնահատվում է շուրջ 3 հազար ԱՄՆ դոլար: Թրամփը սոցցանցում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել, որում կարելի է տեսնել այդ հանդերձանքը: Լուսանկարը կես ժամում հավանել է ավելի քան 10 հազար մարդ:
Բայց գտնվել են նաև մարդիկ, որոնք քննադատել են Իվանկայի ընտրությունը: «Սա գիշերային ակումբ չէ»,-գրել է օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատերի խոսքով էլ՝ այնպիսի տպավորություն է, կարծես Իվանկան նորաձևության ինչ-որ միջոցառման է այցելել:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել