Շատ պատմական գտածոներ, որոնց հասել են մինչև մեր օրերը, գիտական տեսանկյունից բոլորին հասկանալի և տրամաբանական իրեր են: Սակայն կան նաև այնպիսի խորհրդավոր հանելուկներ անցյալից, որոնց բացատրությունը մինչ օրս ոչ ոք չի կարողացել տալ: Այս դեպքերում, իհարկե, հաշվի չենք առնում ֆանտաստիկ և երևակայական բացատրությունները:
1. Ինդոնեզիայի քարե արձաններ

Սուլավեսի կղզու վրա «ապրում են» մեգալիթյան տարօրինակ արձաններ, որոնք մոտավորապես 400-ն են: Դրանցից մի քանիսը միայն 10 սմ բարձրություն ունեն, մյուսները՝ 3-4 մ: Կան նաև մեգալիթներ՝ սարկոֆագների տեսքով, սեղանների տեսքով, սակայն չկա քաղաքակրթության այնպիսի նշան, որը կարող են տալ այս արձանները: Չկան գործիքներ, չկան դամբարաններ, չկան մատնահետքեր: Ոչինչ:
2. Հաթթ Շեբիբ
Հորդանանյան անապատի ուղիղ մեջտեղով մի քանի կիլոմետրանոց պատ է անցնում (մինչև 150 կմ), որը կառուցված է ստանդարտ եղանակով՝ քարը քարի վրա դնելով: Պատն ուներ նաև շուրջ 100 աշտարակ՝ փոքր, կլոր, 2մ տրամագիծ ունեցող կառույցներով: Պատը ցածր էր և նեղ, հետևաբար պարզ է դառնում, որ պաշտպանական նպատակներով չէր կառուցված: Դրա ծագումն անհայտ է և անհասկանալի, սակայն հնագետները կարծում են, որ այն ստեղծվել է մ.թ.ա 300-ից մ.թ. 750 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:
3. Կալիցտլաուակայի գլուխ
Միայն անունն արդեն արտասովոր և խորհրդավոր է հնչում, այնպես չէ՞: 1933 թ. Մեքսիկայի հնադարյան գյուղերից մեկում գտնվեց մարդու փոքրիկ, կերամիկական գլուխ՝ ամբողջովին եվրոպական դիմագծերով և մորուքով: Գտածոն նման էր հռոմեական քանդակներին և վերագրվում է մ.թ.ա. 2-րդ դարին: Պեղումների ժամանակ գլուխը գտել են ացտեկների 15-րդ դարի գերեզմանի երրորդ շերտից: Թե ինչպես է հռոմեական արձանն ընկել Մեքսիկա մինչկոլումբական ժամանակաշրջանում, անհայտ է բոլորի համար:
4. Կժերի արահետ
Այսպես կոչված Կժերի արահետը գտնվում է Լաոսում և իրենից ներկայացնում է հսկայական հարթավայր, որտեղ տեղակայված են հազարավոր խոշոր քարե կժեր՝ մինչև 3 մ բարձրությամբ և մինչև 6 տոննա ծավալով, 1500-2000 տարվա հնության: Նրանցից մի քանիսն անգամ կափարիչներով են: Ինչեր են սրանք և ինչի համար են նախատեսված եղել, հայտնի չէ: Հնարավոր է՝ ծաղկամաններ են կամ էլ շինարարական նյութեր պատրաստելու համար նախատեսված վառարաններ: Կամ էլ, ինչու չէ, գարեջրի փոքրիկ «գործարաններ»:



