Ներկայացնում ենք 30-ամյա Էմիոյին, ով ամերիկյան Կանզասում է ապրում: Տղամարդը հաճախ գիշերներն է աշխատում, մինչ նրա կինը՝ Ստեֆանին, ցերեկներն է աշխատում, ուստի ցերեկները փոքրիկ Քսավյեին հայրն է խնամում:
Մայրը, բնականաբար, անհանգստանում է իր փոքրիկի համար և հաճախ ամուսնուն հարցնում է՝ ինչպես է անցել նրա և երեխայի օրը:
Ամեն օր նույն բանը պատմելը հետաքրքիր չէ, տղամարդը իր առաջադրանքի կատարման մասին կնոջը պատմելու իդեալական միջոց է գտել:
Էմիոն որոշել է նկարահանել որդու հետ անցկացրած մի ամբողջ օր:
Երբ նա տեսել է կնոջ արձագանքը հոլովակին, այդ տեսանյութը հրապարակել է համացանցում:
Մեծ ճանաչումը հնարագետ հայրիկին շփոթեցրել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել