168.am-ը գրում է.

Փետրվարի 28-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. լոգարանի հատակին ընկած հայտնաբերել 1959 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել