Այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ճանապարհին կարևոր է արևային էներգիայի օգտագործումը: Արևից ստացվող էներգիան վերականգնելի է և մաքուր: Նշենք, որ արևային էլեկտրակայանները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին: Առաջինը եղել է Կալիֆոռնիայում: Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են` ԱՄՆ-ն, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը: Հայաստանում այս ոլորտը դեռ զարգացման փուլում է, և դեռևս չկա կառուցված որևէ էլեկտրակայան: Բայց այս ոլորտը Հայաստանում մեծ զարգացման հեռանկար ունի:
Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում նախատեսվում է սկսել արևային վահանակների արտադրություն։ Այդ նպատակով ստեղծվելու է արտադրական ձեռնարկություն, որը եզակի կլինի մեր տարածաշրջանում։ Այդ նպատակով առաջին փուլում կիրականացվի շուրջ 315 մլն դրամի ներդրում, որի շրջանակներում կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ։ Հաջորդ փուլերում դրանք կարտահանվեն նաև տարածաշրջանային և այլ երկրներ։ Արևային վահանակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում գործադիրի կողմից ազատվել է մաքսատուրքից՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար: