Yerkir.am-ը գրում է.
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի համոզմամբ՝ ՀՀԿ-ն չունի մրցակից: «Կան մրցակիցներ, բայց կոնկրետ մրցակից հնարավոր չէ լինի: Դուք ինձանից լավ գիտեք, որ և քանակի առումով, և փորձի առումով ՀՀԿ-ն միշտ էլ առաջ է եղել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներն ասաց նա:
Ի դեպ, Աղաբաբյանը հիշեցրեց, որ կուսակցությունում ստեղծվելու է ավագների խորհուրդ, խորհրդատուներ պիտի լինեն, և դա ավելի կուժեղացնի ՀՀԿ-ն: «Իսկ ինչ մնում է, որ կոռուպցիայից ենք խոսում, չկա մի այնպիսի երկիր կամ քաղաք, որտեղ կոռուպցիա չլինի, նայած` քանի տոկոս է»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սեյրան Օհանյանի՝ քաղաքական դաշտում ակտիվություն ցուցաբերելուն, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Ընդդիմություն հասկացությունը մի քիչ ավելի բարդ է, քան Սեյրան Օհանյանի արածը: Սեյրան Օհանյանն ուղղակի ուզում է ճիշտ ճանապարհով փորձել մասնակից լինել, իշխանության մասնիկ դառնալ ու ղեկավարել ինչ-որ հատված: Ընդդիմությունը նա է, որ քննադատող է, հիմնականում քննադատող է, բայց ոչ լիարժեք առաջարկներ անող, դրա համար էլ չկա ընդդիմություն»:



