Զինվորական թեմատիկայով խաղերը միշտ ակտուալ են եղել տղաների շրջանում: Եթե իրական կյանքում հաճախ չես կարող քեզ սրտիդ ուզած ազատությունները թույլ տալ, թշնամիներին ոչնչացնել և զգալ այդ ադրենալինը, ապա դա կարող ես անել խաղի միջոցով:
Մինչ օրս այդ խաղերի գխավոր հերոսները ամերիկյան բանակի զինվորներն էին, ու չկար մերը: Դա, իհարկե, մեծ բացթողում էր, որովհետև մենք պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, մեր ամեն օրը սկսվում և ավարտվում է զինվորների մասին լուրերով ու թեմաներով:
Այսօր արդեն մեծ ուրախությամբ կարող ենք ասել, որ մեր հայ ծրագրավորողները ստեղծել են մի խաղ, որտեղ հերոսը ՀԱՅ զինվորն է ու մեր տղա երեխաները կարող են խաղալ խաղ, որն իրականությունից հեռու չէ: Ասեմ, որ բավականին լավ էֆեկտներով հարուստ խաղ են ստացել տղաները: Շնորհակալություն:

(Խաղը կարող եք ներբեռնել այստեղից)

Image may contain: one or more people and text

Image may contain: one or more people and outdoor

Image may contain: one or more people, people standing, mountain and cloud

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել