Հոների լեզուն

Ըստ պատմաբան Փիթեր Հեթերի՝ ոչ ոք չգիտի, թե ինչ լեզվով են խոսել հոները և, ամենայն հավանականությամբ, երբեք էլ չի իմանա: Շատերը կարծում են, որ հոներենը թուրքերենին էր նման: Հոննական տարածքների ընդլայնման ժամանակ այս լեզվախումը սահմանափակվում էր Կենտրոնական և Արևելյան Ասիայով: Գիտնականները փորձել են լեզուն վերլուծել անձնանունների, տեղանունների, ցեղերի անունների վրա կենտրոնանալով:

Չինական տարեգրքերը փաստում են, որ հոների լեզուն շատ նման է թյուրքական ցեղերի լեզվին: Ժամանակակից չինացի հետազոտողները լեզուն անվանում են «պրոտո-ալթայան»: Բյուզանդացիները պնդում էին, որ հոները խոսում էին նույն լեզվով, որով որ խոսում էին ավարները, բուլղարները և ցեկլերները, որոնցից էլ հետագայում առաջացել են եվրոպական հոները: Մյուսները կարծում են, որ հոներենն առաջ է եկել սլավոնական լեզուներից: Սակայն իրականությունն այն է, որ հոներենը մի շարք եվրասիական լեզուների խառնուրդ է եղել:

 

Սպիտակ հոներ

5-րդ դարի կեսին Կենտրոնական Ասիայի ռազմիկները հայտնի էին «Սպիտակ հոներ» անունով: Մինչև 12-րդ դարում մահմեդական նվաճողների ժամանումը այս հոները գլխավորող դաս էին համարվում Պակիստանում և Հյուսիսային Հնդկաստանում: Օտար նվաճողները հիացած էին Հինդու մշակույթով: Սակայն հոնական արշավանքների ընթացքում պատմական ավանդույթների շղթան քանդեց:

Այս Սպիտա հոների մասին քիչ բան է հայտնի: Չինական շատ աղբյուրներ կապում են դրանց արմատները Հարավային Ղազախստանի հետ, մյուսները՝ Կենտրոնական Չինաստանի: Շատերի կարծիքով՝ «սպիտակը» վերաբերում է ոչ թե մաշկի գույնին, այլ աշխարհագրական կողմնորոշմանը: Հյուսիսային հոները հայտնի էին «Սև հոներ» անունով, հարավայինները՝ «Կապույտ» կամ «Կանաչ հոներ», իսկ «Սպիտակ հոները» Արևմուտքից էին:

 

Հունգարիան և հոները

Ամեն երկու տարին մեկ հունգարական Բուգակ գյուղում ամառային փառատոն է անցկացվում, որը կոչվում է Կուրուլտաժ: 2016 թ. այս ֆեստիվալին մասնակցեցին հոն-թյուրք ազգերի 250,000-ից ավելի ներկայացուցչներ՝ ամբողջ աշխարհից հավաքված: Սակայն փառատոնի հիմնական մասնակիցները հունգարացիներն էին, ովքեր հպարտ էին Արևելքի հետ իրենց կապով: Մագյարները, ովքեր ծագումով Կենտրոնական Ասիայից էին, բնակություն են հաստատել Հունգարիայում Ք.ա. 900 թ-ից սկսած՝ Աթիլիայի մահից հազարավոր տարիներ հետո: Հունգարացի գիտնականները վաղուց պնդում են, որ այդ մագյարները հոների ժառանգորդներն էին:

19-րդ դարում այն միտքը, թե հունգարացիները կենտրոնասիական ծագում ունեն, վերաճեց Թուրանիզմ անունով շարժման: Դրա արմատները խորապես քաղաքական էին և ազգի համար զենք էին հանդիսանում իրենք իրենց ազատելու Գերմանական Հափսբուրգների կայսրությունից:

 

Բնիկ ամերիկացիների հետ կապեր

Հոների ազդեցությունը եվրոպացիների ԴՆԹ-ի վրա ուսումնասիրելու ընթացքում հետազոտողները պարզեցին, որ ասիական այս զավթիչները գենետիկական առանցքը Q հապլոտիպն էր: Հոները Q1b և Q1a2 Y քրոմոսոմների կրիչներ են: Բնիկ ամերիկացիները Q1a3a կրիչներ էին: Սա նշանակում է, որ հոներն ու բնիկ ամերիկացիները մոտ 18,000 տարվա նախնիներ են կիսում, որոնք, ամենայն հավանականությամբ, Ալթայի լեռներից էին:

Ոչ բոլոր հոներն էի Q գենի կրող: Եվ ոչ բոլոր Q գենով եվրոպացիներն էին ծագում հոներից: Ի տարբերություն մոնղոլների՝ հոները ասիական հայրենիք չունեին, որտեղ կաարող էին վերադառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել