Ընկերներ,
Կապանում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Ինձ արդեն զանգահարել են մի շարք լրատվականներ և ստացել տեղեկություն իրավիճակի վերաբերյալ։ Այս հարթակում ևս ուզում եմ տեղեկացնել բոլորին, որ իրավիճակը ամբողությամբ վերահսկողության տակ է։ ԱԻՆ-ի պահանջով, ելնելով անվտանգության նորմերից, բոլոր դպրոցներից, բուհերից, պետական և մասնավոր հիմնարկներից մարդիկ շատ կազմակերպված մեկ ժամով դուրս են եկել շենքերից։ Այս պահին արդեն վերադառնում են իրենց ուսմանը/աշխատանքին։ Բոլոր ուժային կառույցները և շտապօգնության ծառայությունը աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Տեղեկությունն այն մասին, որ կան փլուզված շենքեր, ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը։ Մարզպետը ինքն անձամբ այցելել է թիվ 10 միջնակարգ դպրոցը, որի մասին համացանցում տեղեկություն էր տարածվել, թե իբրև փլուզումներ կան և համոզվել, որ շենքը կանգուն է, երեխաներին չի սպառնում ոչ մի վտանգ, և իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է։
Շնորհակալություն