Երկրաշարժը զգացվել է Կապանում. բնակիչներն արագ տարհանվել են Yerkir.am-ը գրում է.

Հայտնել ենք, որ այսօր ժամը 10:17-ին երկրաշարժ է գրանցվել Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:

Yerkir.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հայտնեց, որ ցնցումների հետևանքով քաղաքում ավերածություններ ու տուժածներ չկան:

«Էպիկենտրոնը բավականին մոտ էր քաղաքին: Բնակիչներն արագ դուրս են եկել տներից, տարհանվել են մանկապատեզների և դպրոցների երեխաները, այլ հաստատությունների ախատակիցներ»,-ասաց նա և հավելեց, որ արդեն քաղաքը վերադառնում է բնականոն աշխատանքին:

Հայրապետյանը տեղեկացրեց, որ Կապանում շատ են մասնավոր տները և հնարավոր է որոշ դեպքերում ոչ լուրջ վնասներ եղած լինեն: «Կա համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի մասնավոր դեպքերը և համապատասխան ընթացք կտրվի»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:

Նախնական տվյալներով ավերածություններ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել