««ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը թեպետ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ հաջորդ Ազգային ժողովում չի լինելու, քանի որ ՀՀ նախագահից այլ պետական աշխատանքի հրավեր է ստացել և սիրով ընդունել է, սակայն թե կոնկրետ ի՞նչ պաշտոն, խիստ գաղտնի է պահում։ Ավելին՝ այս մասին անգամ պատգամավոր գործընկերների հետ չի կիսվում պարոն Մարտիրոսյանը։ Այդուհանդերձ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Մեծ Բրիտանիայի էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտած պատգամավորը, ամենայն հավանականությամբ, կգործուղվի Միացյալ Թագավորություն՝ որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել