Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբջանական azadliq.org-ը:
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիք Ալիևը խոսել է Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների կրճատման պատճառների մասին:
«Ադրբեջանի ներկայիս նավթային քաղաքականությունը համաձայնեցված է OPEC-ի վարած քաղաքականության հետ: Մենք համագործակցում ենք այդ կազմակերպության հետ և այդ համագրծակցությունը պարունակում է տնտեսական շահեր: OPEC-ի այն որոշումներին, որոնք համապատասխանում են Ադրբեջանի տնտեսական շահերին, մենք օժանդակում ենք»,- ասել է Նաթիք Ալիևը:
OPEC-Ի մոնիթորինգի հանձնաժողովի կողմից կազմված որոշման մեջ ասվում է. «Կազմակերպության բոլոր անդամների կարծիքով նավթի արդյունահանման ծավալների նվազումը ազդեցություն կունենա նավթի գների վրա: Նավթի գինը 2016-ի հունվարի 1-ից սկսած մեկ բարելի համար 2-3 դոլարի տարբերություն է ունեցել: Նավթի գների կայունությունը ավելի լավ է, քան աստիճանաբար թանկացումն ու էժանացումը: Այսօր կազմակերպության անդամ և ոչ անդամ նավթ արդյունահանող երկրները գոհ են նավթի ընթացիկ գներից և այսպիսով պետք է պահել կայունություն»:
2017-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատը: Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նվաթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր նավթամթերքներ:
Պայմանագրի հետևելով Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:
Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոն նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել:
2016-ի դեկտեմբերի 10-ինՎիեննայում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդած նիստին Ադրբեջանը չի մասնակցել:
Նավթ արդյունահանող երկրների միության (OPEC) անդամ չհանդիսացող երկրներից մոնիթորինգի հանձնաժողովի նավթի արդյունահանման նվազեցման վերաբերյալ նիստի մասնակցության հրավեր էր ստացել միայն Ռուսաստանը: