Wedding.am-ը գրում է.
Հեղինակավոր Vogue ամսագիրը անդրադարձել է Genealogy խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ին ներկայացրած Թամար Կապրելյանի՝ անցած տարի հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած գեղեցիկ պսակադրությանն ու հարսանիքին:
Երգչուհու ընտրյալն է The Infautuation կայքի համահիմնադիր, լիբանանցի Քրիս Սթենգին:
Թամարի եւ Քրիսի պսակադրությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ՕնՖլյոր փոքրիկ քաղաքի «La Ferme Saint Siméon» շքեղ հյուրանոցում:
Տպավորիչ հարսանեկան արարողությունը գրավել է նաեւ հայտնի Vogue պարբերականի ուշադրությունը, որը որոշել է անդրադառնալ Թամարի եւ Քրիսի սիրո պատմությանը, ամուսնության առաջրկությանն ու շքեղ հարսանիքին:
Wedding.am-ը առաջարկում է միասին հիանալ այս ներդաշնակ զույգի հարսանեկան նոր նկարներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ