Մենք վստահ ենք, որ մարդիկ միշտ ավելի խելացի են եղել, քան մեքենաները: Եկեք ապացուցենք դա միասին: Այս առաջադրանքը չի կարողանում լուծել ոչ մի համակարգիչ, այն կարող է լուծել միայն մարդը:

Քանի՞ տարեկան են երեք քույրերը`
Եթե նրանց տարիքները բազմապատկենք, կստանանք` 36:
Եթե գումարենք, 13:
Ավագ քույրը շիկահեր է:

Արդեն գուշակեցի՞ք:
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
*

Պատասխան

Իրենց տարիքների արտադրյալը 36 է, այսինքն՝ դա հետևյալ ութ կոմբինացիաներից մեկն է:
36 = 2 × 3 × 6, այս թվերի գումարը 11 է:
36 = 2 × 2 × 9, այս թվերի գումարը 13 է:
36 = 4 × 9 × 1, այս թվերի գումարը 14 է:
36 = 4 × 3 × 3, այս թվերի գումարը 10 է:
36 = 2 × 18 × 1, այս թվերի գումարը 21 է:
36 = 12 × 3 × 1, այս թվերի գումարը 16 է:
36 = 6 × 6 × 1, այս թվերի գումարը 13 է:
36 = 36 × 1 × 1, այս թվերի գումարը 38 է:

Մնում են պատասխանի երկու տարբերակներ` 2 + 9 + 2=13 և 6 + 6 + 1=13: Նշվում է, որ ավագ քույրը շիկահեր է դա հնարավորություն է տալիս հասկանալու, որ կա ավագ քույր, ով չունի երկվորյակ: Այնպես որ, մեզ համապատասխանում է միայն առաջին տարբերակը: Նշանակում է, որ երեք քույրերից ավագը 9 տարեկան է, իսկ երկվորյակները՝ 2 տարեկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել