Առավել քան հատկանշական է, որ մարդիկ, ովքեր դեռ 6 ամիս առաջ 800 հեկտարի մասին ոռնալով կոչ էին անում հեղափոխություն և աղաղակում էին շուրջ 100 զոհերի մասին, արդեն երկու օր է՝ մի հատ ծպտուն չեն հանում սահմանային լարվածության մասին։ Այո, այո, խոսքը Սասնա ծռերի մասին է։ Դատելով նրանց ֆեյսբուքյան էջերից և հրապարակային ելույթներից՝ Հայաստանում վերջին երկու օրերի ամենաօրհասական հարցը Հաց բերողի կալանքն ու հացադուլն են։
Ի դեպ՝ զարմանալի ոչինչ չկա։ Ամիսներ առաջ բոլոր նրանք, ովքեր մատնանշում էին, որ սա մանրախնդիր մարդուկների ու խելահեղ ֆանատիկոսների ձեռնարկ էր, ազգի դավաճան էին հռչակվում։ Դե հիմա ինքներդ դատեք, թե ովքեր են սրանք։ Հիմա տեսա՞ք, որ սրանք թքած ունեն թե՛ սահմանի, թե՛ զինվորի վրա, իսկ միակ առաջնահերթությունը իրենց քաղաքական ամբիցիաներն են։ Մեկ էլ հիմնադրամներին փոխանցվող փողերը, որոնց համար էլ հասցրեցին իրար միս ուտել։
Հինգերորդ շարասյունը էլ քանի՞ ձև է լինում։