asekose.am-ը գրում է.
Fight Nights-ը պաշտոնապես հայտարարել է, որ խզում է պայմանագիրը մարտիկ Վարդան Ասատրյանի հետ, որն օրեր առաջ Գրան Պրիի կիսաեզրափակիչում ջարդուփշուր արեց ադրբեջանցի մարտիկին՝ 1-ին ռաունդում գրանցելով տեխնիկական նոկաուտ:
Fight Nights-ն այսպիսի որոշում է կայացրել ադրբեջանական կողմի բողոքի հիման վրա: Պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ նման որոշման հիմքում ընկած են «էթիկայի կանոնների խախտումն» ու «քաղաքական շահարկումները»: Ընդգծվում է, որ մարտիկների պայմանագրերում այս առումով հատուկ կետ կա, և կազմակերպությունը խնդրում ու պահանջում է պահպանել այն:
Հիշեցնենք, որ Վարդան Ասատրյանը հաղթանակից հետո ռինգ էր դուրս բերել Արցախի դրոշն ու այն պահել գլխավերևում:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://asekose.am/hy_AM/news/7/243113-adrbejanakan-koxmi-boxoqi-himan-vra-fight-nights-e-xzel-e-paymanagire-vardan-asatryani-het.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



