Картинки по запросу սենոր հասրաթյանԵրեկ գիշերը Ակնայի և Մարտունու ուղղություններում կրած կորուստներից հետո, մանավանդ, որ դրանցից հինգի դիակը դեռևս ընկած են չեզոք գոտում, թվում էր, թե հակառակորդը պիտի որ հետևություն կատարեր և գոնե որոշ ժամանակ ձեռնպահ մնար իրադրությունն արհեստականորեն սրելու մտադրությունից: Սակայն՝ ոչ, ադրբեջանական կողմն, իր սովորության համաձայն, ոչ միայն հնարածին տեղեկություններով շարունակեց կերակրել սեփական հանրությանը՝ ներկայացնելով, թե իբր փետրվարի 25-ին խոցել են հայկական ԱԹՍ և մեկ երկարաժամկետ կրակակետ (ДОТ), այլև օրվա վերջերին և այս գիշերվա ընթացքում ականանետային և հեռահար հրետանային միջոցներից հարյուրից ավելի անգամ արկակոծության են ենթարկել ՊԲ առաջնագիծն ու մերձակա խորության տարածքները: Այսքանից հետո առողջ տրամաբանությունը հուշում է, որ մենք գործ ունենք ոչ միայն նենգ և իրականության զգացողությունից զուրկ կողմի (դրանում վաղուց ենք համոզվել), այլ նաև սեփական զինվորի դիակի հանդեպ հարգանքը կորցրած թշնամու հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել