Похожее изображениеԻնչպես ՊԲ-ը տեղեկացրել է հաղորդագրությամբ, գիշերը հակառակորդը Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Նրանք 18 արկ են արձակել նաև Թալիշ գյուղի ուղղությամբ:
Տեղեկացնեմ, որ ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշ գյուղում, այդ 18 արկի արձակման հետևանքով: Թալիշում գտնվում են մի խումբ տղամարդիկ, ովքեր համապատասխան աշխատանքներ են կատարում գյուղի վերականգնման ուղղությամբ:
Հիմա իրավիճակը հանգիստ է այնտեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել