Հռոմի նորընտիր Պապը, ինչպես գիտենք, ջերմ հարաբերություն է ունեցել (հուսով ենք՝ հիմա էլ ունի) Արգենտինայի հայ համայնքի հետ, տարիներ առաջ հանդիպել է այնտեղ ժամանած մեր Վեհափառի հետ: Նաև՝ Թուրքիայից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս ամենը, բնականաբար, տեսագրվել և ձայնագրվել է: Շատ լավ է!!! Հարկ է դրսևորել նույն հետևողականությունը աշխարհի բոլոր երևելիների, քաղաքական ու պետական գործիչների, եկեղեցական ու հոգևոր այրերի նկատմամբ. «խոստովանական ցուցմունքներ» (ներեցեք նման ձևակերպման համար) հավաքել, տեսագրել և պահել: Սա որքան էլ զավեշտական թվա, այնուհանդերձ, Հայոց պահանջատիրության գործընթացի կարևոր մաս է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել