Տնտեսությանը խթանելու համար անհրաժեշտ գործոններից մեկը ներդրումներն են: Պետությունը փորձում է առավելագույնս դյուրացնել և աջակցել տնտեսավրողներին, որպեսզի վերջիններիս արտադրությունը ընդլայնվի և առաջընթաց ունենա: Աջակցման մեթոդներից մեկը հարկային պարտավորվածությունների հետաձգումն է:
Գործադիր մարմնի որոշմամբ՝ հարկային արտոնություն է տրամադրվել արևային պանելների արտադրությամբ զբաղվող ընկերությանը, որի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից կազատվեն:
Փորձը ցույց է տվել, որ նման արտոնություններ ստանալուց հետո ընկերությունները ոչ միայն ընդլայնում են իրենց արտադրությունը, այլ նաև ստեղծում են նոր աշխատատեղեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1628010927507598?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել