Խոյ

Պետք է նկատի ունենաք, որ ստիպված եք լինելու շատ ջանք գործադրել՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների, ինչպես նաև սիրելիի հետ հանդիպման համար:

Ցուլ

Խորհուրդ է տրվում զգույշ լինել գործնական հարցեր լուծելիս, հնարավոր է կորուստներ և սխալներ թույլ տաք: Ձեզ օգնության կգան ընկերները, որոնք ոչ միայն կլուծեն խնդիրները, այլև ճանապարհ կբացեն դեպի նպատակ:

Երկվորյակ

Բավականին դժվար օր կլինի, միգուցե վիճեք մեկի հետ, ով Ձեզ համար շատ թանկ է: Չի բացառվում՝ ֆինանսական դժվարություններ ունենաք: Այնքան էլ բարենպաստ օր չէ գնումներ կատարելու համար:

Խեցգետին

Նոր և հետաքրքիր իրադարձություններով լեցուն օր է: Միգուցե կարողանաք իրականացնել մասնագիտական ծրագրերը: Լավ օր է անձնական հարաբերությունները կարգավորելու համար: Մի վախեցեք և վստահ արտահայտեք Ձեր զգացմունքները:

Առյուծ

Խորհուրդ չի տրվում գործ ունենալ փաստաթղթերի հետ, ինչպես նաև կնքել երկարաժամկետ պայմանագրեր: Հիանալի օր է անձնական տեսանկյունից: Օրը հարմար է ճանապարհորդելու համար:

Կույս

Հարմար օր է մասնագիտական կարևոր հարցեր և թեմաներ քննարկելու համար: Ազդեցիկ մարդիկ, որոնց վրա Դուք հույս էիք դրել, Ձեզ հուսախաբ չեն անի: Միգուցե լինեն հետաքրքիր ծանոթություններ և ճակատագրական հանդիպումներ:

Կշեռք

Այսօր հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները, վերջ դնել կոնֆլիկտներին: Օրվա առաջին կեսը հարմար է ցանկացած աշխատանք անելու համար: Երեկոյան կարող եք հանգստանալ, զբաղվել տնային գործերով:

Կարիճ

Շատ լավ օր է ֆինանսական տեսանկյունից: Հնարավորություն կունենաք կարևոր գործարքներ կնքել: Չի բացառվում, որ փոխեք աշխատանքի բնույթը: Անձնական հարաբերություններում դժվար թե փոփոխություններ լինեն:

Աղեղնավոր

Բարենպաստ օր է մտահղացումներն իրականացնելու համար: Չի բացառվում դրամական մուտքեր լինեն, սակայն քիչ չեն լինի նաև ծախսերը: Միգուցե նոր սիրավեպ սկսվի. ցանկացած հանդիպում կարող է վերածվել ջերմ հարաբերությունների:

Այծեղջուր

Եթե այսօր շատ աշխատեք, ապա չի բացառվում, որ հասնեք ցանկալի արդյունքի: Միգուցե հետաքրքիր զրույցներ լինեն, որոնց ընթացքում հետաքրքիր տեղեկություն կստանաք: Լավ օր է անձնական հարցերը լուծելու համար:

Ջրհոս

Հնարավորություն կընձեռվի կարգի բերել գործերը, միայն թե պետք չէ շտապել: Աշխատեք համբերություն ունենալ հարազատների հետ շփվելիս: Խորհուրդ չի տրվում կարևոր հարցեր քննարկել. Դուք սրտին շատ մոտ եք ընդունում ցանկացած քննադատություն:

Ձկներ

Բարենպաստ օր է գործարքներ կնքելու համար: Մտերիմները շատ են խառնվում Ձեր անձնական կյանքին: Աստղերը խորհուրդ են տալիս հետևել Ձեր գաղափարներին, այնպես անել, ինչպես Դուք եք ցանկանում, այլապես կկորցնեք հարազատ մեկին:
zham.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել