Life.panorama.am-ը գրում է.
Շուտով ծնվելու են Ջորջ և Ամալ Քլունիների երեխաները: Հայտնի է, որ աստղերը երկվորյակ են ունենալու: Ֆրանսիական ամսագրերից մեկին տված հարցազրույցում Ջորջ Քլունին ասել է, որ իրենք չափազանց երջանիկ են, բայց հասկանում են նաև, որ երեխաներ դաստիարակելը պատասխանատու գործ է:
Ջորջ Քլունին պատմել է նաև կնոջ մասին ու ասել, որ ինքը հիմա ավելի շատ է անհանգստանում նրա անվտանգության համար: Ամալ Քլունին մարդու իրավունքների գծով միջազգային իրավաբան է, և գործի բերումով հաճախ է լինում մոլորակի թեժ կետերում՝ Իրաքում, Կոնգոյում, Հարավային Սուդանում և այլն:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/02/23/clooney/582082
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել