Արթիկում ներդրումների դիմաց հարկային արտոնությունների տրամադրումը վերջին շրջանում դարձել է ՀՀ տնտեսության գլխավոր խաղաքարտերից մեկը: Հետաձգելով մի շարք հարկային պարտավորվածություններ՝ պետությունը հնարավորություն է տալիս ընկերություններին «շունչ քաշելու» և զարգացնելու իրենց գործունեությունը: Պետության կողմից հարկային հերթական արտոնությունն է ստացել ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություն, որն ապրանքների ներմուծման դիմաց գանձվող ԱԱՀ-ն պետական բյուջե կփոխանցի երեք տարի հետո:
Նման արտոնության պատճառն այն է, որ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում զբաղվել ծխախոտի արտադրությամբ: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կկատարի շուրջ 0,5 մլրդ դրամի չափով ներդրում: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա արտադրության բացման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ: