Թիլերսոնն Օբամայի և Իվանկա Թրամփի հարևանությամբ ավելի քան 5 մլն դոլարով տուն է գնելAysor.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը 5.6 մլն դոլար արժողությամբ տուն է գնել Վաշինգտոնի Կալորամա հեղինակավոր շրջանում, հայտնում է Gazeta.ru-նч հղում անելով Washingtonian պարբերականին:

Հաղորդվում է, որ Թիլերսոնը տունը գնել է փետրվարի 10-ին՝ մոտ մեկ շաբաթ անց այն բանից, երբ Սենատը հավանություն է տվել պետքարտուղարի պաշտոնում նրա նշանակմանը։

Ավելի վաղ նույն պարբերականը հայտնել էր, որ Իվանկա Թրամփը և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, ովքեր ունեն 3 երեխա, նույնպես ստորագրել են փաստաթղթեր այդ շրջանում տան ձեռքբերման մասին՝ գրեթե երկու քայլ այն վայրից, որտեղ որոշել է բնակություն հաստատել Բարաք Օբաման։

Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ լիազորությունները Թրամփին փոխանցելուց հետո պատրաստվում է ևս մի քանի տարի ապրել Վաշինգտոնում՝ հնարավորություն տալու կրտսեր դստերը՝ Սաշային, հանգիստ ավարտել դպրոցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել