1. Կինը ցանկացած միլիարդատերին կարող է դարձնել միլիոնատեր:
2. Ամենացավալի բանը, որ կարող է տեղի ունենալ մարդու կյանքում, շքեղությանը սովորելն է:
3. Կյանքը առանց վեճերի ձանձրալի կլիներ: Այն ամենը ինչ ապրում է` բերում է քննարկման:
4. Երեխաները և շները լավագույն դերասաններն են ֆիլմերում:
5. Կյանքը - ողբերգություն է, երբ նրան նայում եք խոշոր պլանով, և կատակերգություն է, երբ հեռվից եք նայում:
6. Ատում եմ փղերին - այդքան ուժեղ են և միաժամանակ այդքան հնազանդ:
7. Կարծում եմ կյանքի ամենամեծ հեգնանքներից մեկն է անել սխալ բան ճիշտ պահին:
8. Առանց ծիծաղի օրը կարելի է համարել անիմաստ վատնած օր:
9. Իսկապես ծիծաղելու համար դու պետք է վերցնես քո ցավը և խաղաս դրանով:
10. Ամենամեծ բառը, որ կարող ես ասել` «փիղ»-ն է:
11. Սպանելով մեկ անգամ` մարդը դառնում է սրիկա, սպանելով հազար անգամ` նա դառնում է հերոս:
12. Տխրության մեջ էլ գեղեցկություն կա:
13. Գաղափարները գալիս են, երբ դրանք կրքոտ որոնում ես, երբ գիտակցությունը դառնում է մի զգայուն ապարատ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/519586891413052
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել