Վերջերս Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսը, որը համարվում է ԱՄՆ-ում զբոսաշրջային ոլորտի խոշորագույն միջոցառումը։ Աշխարհի լավագույն հանգստավայրերն ու տուրիստական փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։ Միջոցառմանը մասնակցել է նաև 10 հայկական ընկերություն, որոնք ցուցադրել էին հայկական քաղցրավենիք, չրեր, խմիչքներ, ոսկերչական աշխատանքներ, ինչպես նաև Հայաստանին և Արցախին վերաբերող զբոսաշրջային փաթեթներ: Միջոցառման արդյունավետության մասին փաստում են դեպի երկու հայկական պետություններ մեկնելու ցանկություն ունեցող օտարերկրացիների թվի աճը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: