Image result for магнитскийԲրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն ընդունել է օրինագիծ, որը նման է ամերիկյան «Մագնիտսկու ակտին»։ Բրիտանական նոր օրենքը թույլ կտա օտարել մարդու իրավունքների խախտումների մեջ մեղավոր օտարերկրացի պաշտոնյաների անշարժ գույքն ու սառեցնել ակտիվները։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Օրինագիծն ընդլայնում է հակաօրինական վարքի հասկացությունը, որն արդեն գոյություն ունի բրիտանական օրենսդրությունում և կիրառվում է որպես հիմք՝ նման վարք դրսևորողների գույքի առգրավման և ակտիվները կալանքի տակ առնելու համար։

Օրինագիծը, որը ստացել է նաև ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության աջակցությւոնը, ընդունվել է միաձայն։ Այժմ այն կուղարկվի Լորդերի պալատ, որտեղ, ինչպես սպասվում է, այն նույնքան հեշտությամբ կանցնի քվեարկությունը, որից հետո ձեռք կբերի օրենքի կարգավիճակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել