Image resultOperativ.am-ը գրում է․

Լոնդոնյան Հիթրոու օդանավակայանի աշխատակցուհին դերասանուհի Լինդսի Լոհանին գլխաշորի պատճառով ստիպել է կրկնակի ստուգումներ անցնել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ITV հեռուստաալիքին:

«Վերջերս ես թռիչք էի կատարում Նյու Յորք և իմ գլխին գլխաշոր կար: Ինձ կանգնեցրին և ստիպեցին կրկնակի ստուգում անցնել ազգային պատկանելիության պատճառով, առաջին անգամ իմ կյանքում»,- հեռուստաալիքի շոուի ընթացքում նշել է դերասանուհին:

Հաղորդվում է, որ Լոհանը գլխաշորը կապել է նրա համար, որպեսզի նվազեցնի իրեն ճանաչելու հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել