Պարզվում է՝ «Սթարի» հետ համագործակցությունը դադարեցրել է նաև «Չանախ» ընկերությունը, ընդ որում՝ դեռ հունվարից։ Բանն այն է, որ «Սթարը» այս ընկերությանն էլ 25 միլիոն դրամի պարտք ունի, որը կուտակվել է այն պատճառով, որ «Սթարը» դադարել է վճարումներ կատարել ապրանքի դիմաց դեռ հոկտեմբերից։
«Չանախի» հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը գանգատվել է, որ իրենցից մարդ չեն գտնում, որ պարտքը ուզեն: Ոչ ոք չի լսում իրենց ձայնը, ո՞ւմ դիմեն: Կաթնամթերքը փողոցային վաճառք չի, պետք է խանութում իրացվի: Իսկ հիմա ում էլ դիմեն, կասեն՝ պարտքը չէր վճարում, ապրանք չտայիք, այդքան չկուտակվեր, բայց իրենց մտքով չէր անցնի, որ էդքան մեծ գրուպը նման ձեւով կվարվի։
«Չանախը» դեռ լավ է պրծել՝ հաշվի առնելով, որ կարողացել է անցած տարի 7 միլիոն դրամ պոկել «Սթարից», այն էլ նախագահի աշխատակազմից միջնորդության պարագայում, բա մյուսներն ի՞նչ ասեմ։
Մի խոսքով, քցոցի-քցոցի-քցոցի...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/279241905542914?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել