ՀՀ կառավրությունը «ԷԿՐԱ» և «ԷԿՐԱ Կովկաս» ԳԱԿ ՍՊԸ-ների հետ համագործակցության հուշագիր է կնքել, որի համաձայն՝ Հայաստանում ռելեական պաշտպանության սարքավորումների արտադրություն կստեղծվի։
Նախատեսվում է, որ ընկերությունը մինչև տարվա վերջ 70-ից ավելի աշխատատեղ կստեղծի կատարելով շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ընկերությունը մտադիր է տարեկան 250 վահան արտադրել, որոնք կօգտագործվեն էլեկտրաէնէերգետիկ համակարգում։
Ներդրողները հետագայում ծրագրում են նաև արտադրության ընդլայնում ՀՀ-ում, որն առավել մեծ քանակությամբ աշխատատեղեր կստեղծի։ Արտադրանքը կարտահանվի Ռուսաստան, հետագայում նաև Իրան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1649388068690653&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել