Ժամանակակից մարդիկ համոզված են, որ այն մոլորակը, որտեղ մենք ապրում ենք, ամբողջովին հետազոտված է։ Սակայն դա շատ հեռու է ճշմարտությունից։ Իրականությունն այն է, որ դեռևս կան շատ ու շատ բաներ, որոնք հայտնի չեն մարդկությանը։ Գիտնականների վերջին բացահայտումը դրա վառ ապացույցն է։
Քանի՞ մայրցամաք կա

Ընդամենը 7 կամ 6, եթե Եվրոպան և Ասիան միացնենք Եվրասիայի մեջ։
Սակայն վերջերս 11 փորձառու գիտնականների մի խումբ եկել է այն եզրակացության, որ Երկրի վրա կա ևս մեկ մայրցամաք, որի գոյության մասին մինչ օրս ոչ ոք չի իմացել։ Այս պահին այն ջրի տակ է. գիտնականները այդ մայրցամաքը անվանել են Զելանդիա։ Ծանո՞թ անուն է։

Այո՛, նոր մայրցամաքի անունն իսկապես կապված է Նոր Զելանդիա պետության հետ։ Վերևից Նոր Զելանդիան նման է ամեն ինչից կտրված կղզիների խմբի, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այն և ֆրանսիական Նոր Կալեդոնիա կղզին գտնվում են մեկ տեկտոնական սալիկի վրա, որն առանձնացած է մնացածից, հետևաբար կարող է մայրցամաք համարվել։

Դեռևս պարզ չէ, թե երբ Զելանդիան կհամալրի մայրցամաքների շարքերը, սակայն այն բավարարում է մայրցամաք համարվելու բոլոր նախապայմանները։



