Հիշում եմ, տենց մի 10 տարի առաջ մեր տղերքը գրեթե բոլորը միատիպ իմիջով էին` դասական շալվարներ, սև կոշիկներ (ծիծակ, սուլթան, դագաղ, հետո նաև չարուխ), կողք կամ առաջ սանրած կարճ մազեր, սև շորեր, իսկ ցուրտ եղանակների ժամանակ բոլորի վարդագույն երազանքը սև “կոժինկան” էր, ընդ որում կաշվի ամբողջական կտորներից:
Հանկարց ու մեկը ռիսկ աներ ջինս հագներ, էն էլ բոթասներով (էն վախտերը դեռկեդեր չկային), էն էլ սպիտակ բոթասներով…. վաաաայ, վաաաայ, ոնց? միանգամից դառում էր էդ քաջը կնքված ջագի-ջուգի, իսկ եթե Աստված չանի, մազերն էլ երկարացներ, դատավճիռը միանշանակ էր` ԳՈՄԻԿ:
Անցավ մի քանի տարի ու այսօր ականատես եմ լինում, որ ամենամոլի ծիծակիստները կարող են մանուշակագույն նեղ շալվարով, բռփեջության աստիճանի երկար մազերով ու նրանց առանց այն էլ նիհար կառուցվածքին ինչ որ մորեխային վիճակներ հաղորդող հագուստներով “պսպղալ” փողոցներում:
Ասենք, երկար մազերի մասին մի հետաքրքիր վարկած եմ լսել, թե իբրև, երբ մերոնք սկսեցին մասսայական գնալ Քոբուլեթի և այնտեղ տեսան վրացի երիտասարդ օրենքով գողերի, որոնք լավ էլ երկար մազեր ունեին, միանգամից սկսեցին հետևել էդ օրինակին: Ժողովուրդ, լավ, մազերը մի կողմ, բայց ինչով բացատրենք, որ մեր պոռճ ջահելության ակնառու ներկայացուցիչները մասսայական հագնվում են Սերգեյ Զվերեվի պես? Ինձ համար դա հանելուկ է, իսկ Ձեր?
Նյութի աղբյուր՝ http://antiliberast.wordpress.com/2012/01/22/mtom-stilni-hayer/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել