ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 50 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԻՆ
«Սիրելի՛ զինվոր, քո երկամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժե: Ես հավատում եմ քո արիությանն ու տոկունությանը: Եվս մի քանի տարի, եւ ես կկանգնեմ քո տեղը եւ կշարունակեմ քո գործը: Ես հավատում եմ, որ պատվով կկատարես հայրենիքի հանդեպ պարտքդ, մինչեւ փոխարինելու գամ քեզ: Մենք բոլորս երդվյալ զինվորներն ենք այս սուրբ հողի: Արցախ աշխարհի սահմանները հայ զինվորի արյամբ են գծվել, որը պահպանելն ու պաշտպանելը բոլորիս սրբազան պարտքն է: Ես համոզված եմ եւ հավատում եմ, որ մեր հայրենիքի պաշտպանության դժվարին ու վսեմ գործը հուսալի ձեռքերում է»:
ԶԻՆՎՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
«Սիրելի՛ աշակերտներ, անչափ ուրախացանք եւ մի փոքր էլ հուզվեցինք` ստանալով ձեր նամակը: Մենք մշտապես կապ ենք պահում մոտակա դպրոցների աշակերտների հետ, փորձում օգտակար լինել նրանց: Մեզ նաեւ հաճախ են այցելում մայրաքաղաքի դպրոցների աշակերտները: Գուցե մի օր էլ բախտ վիճակվի ձեզ հյուրընկալելու մեր զորամասում, որտեղ դուք ավելի լավ պատկերացում կկազմեք զինվորական առօրյայի մասին:
Այսօր հայ զինվորին առավել քան անհրաժեշտ է զգալ, որ ինքը սիրված եւ գնահատված է իր հայրենակիցների կողմից: Իմ եւ ծառայակից ընկերներիս անունից, որոնցից շատերն այս պահին հսկում են հայրենիքի սահմանները, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հավատի եւ վստահության համար, որ դուք տածում եք մեր նկատմամբ: Մենք խոստանում ենք պատվով ծառայել հայրենիքին, փոխարենը ձեզանից խնդրում եւ ակնկալում ենք, որ լավ սովորեք: Հիշեք, որ մեր հայրենիքին այժմ եւ միշտ կիրթ զինվորներ ու քաղաքացիներ են պետք:
Ձեր պաշտպան զինվոր` շարքային Արման Ղարիբյան»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=436311809776372&set=a.392683310805889.90156.392660087474878&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել