Asekose.am-ը գրում է.
Հայտնի մարդկանց կյանքը մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում է: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ նրանց անձնական կյանքը ավելի շատ է հետաքրքրում հանրությանը, քան` ստեղծագործական: Համացանցն էլ հրաշալի հնարավորություն է ընձեռնում հրապարակվող լուսանկարների միջոցով ենթադրություններ անել, թե իրենց սիրելի աստղի կյանքում ինչպիսի փոփոխություններ կան:
Երեկվանից համացանցում քննարկումների առիթ է դարձել դերասանուհի Էվա Խաչատրյանի վերջին լուսանկարը, որում վերջինս մի տղամարդու ընկերակցությամբ է: Համացանցային օգտատերերից շատերի մոտ այն տպավորությունն էր ստեղծվել, որ դերասանուհին ընտրյալ ունի: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ, ով, սակայն, հրաժարվեց որևէ մեկանաբանություն տալուց:
«Այս հարցի շուրջ խոսելու ոչինչ չունեմ».- նշեց Էվա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ դեռ 1 ամիս առաջ Փոփ Արտ հաղորդման ժամանակ հաղորդավարուհու այն հարցին` արդյո՞ք դերասանուհու սիրտը զբաղված է, թե ոչ, Էվան նշել էր. «Եթե իմ կողքին չկա տղամարդ, ուրեմն ինքն է ուշացել, ոչ թե ես, ուրեմն ինքն է բաց թողել ոչ թե ես: Չեմ կարծում, որ լավ տղամարդուն կարելի է չնկատել: Կարծում եմ, որ լավ տղամարդը ամեն ինչ կանի կնոջը իր կողքին պահելու համար: Եթե այդ տղամարդն իմ կողքին չկա և դեռ չի էլ հայտնվել, ուրեմն ինքն է կորցրել, ոչ թե ես: Ես չեմ վախենում ուշ ընտրությունից կամ ամուսնությունից»:
Նշենք, որ այս օրերին դերասանուհին գտնվում է ԱՄՆ-ում: