Չինաստանի Չժենչժոու քաղաքում հասարակական կարգը հսկում է առաջին ռոբոտ ոստիկանը: Այդ մասին հայտնում է news.eizvestia.com-ը:
Առայժմ ռոբոտ ոստիկանը հսկում է միայն երկաթուղային կայարանի սպասասրահում: Այն տեղաշարժվում է ակերի միջոցով, հետևում է սպասասրահում գտնվող ուղևորներին և գրանցում օրինախախտումները:
Դրանից զատ նրա պարտականությունների մեջ մտնում է նաև իրեն տրվող հարցերին պատասխանելը, շինության օդի ջերմաստիճանի գրանցումը, ինչպես նաև հրդեհի բռնկման վտանգի դեպքում կայարանում տագնապ հայտարարելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



