168.am-ը գրում է.

Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարում նորագույն զենիթային С-400 «Տրիումֆ» համակարգերի վաճառքի մասին, ներկայումս լուծվում է ֆինանսավորման հարցը, այսօր հայտարարել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Բանակցություններն ընթանում են, ներկայումս լուծվում է ֆինանսավորման հարցը»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Համաձայնագրի հնարավոր չափորոշիչները չեն հրապարակվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել