Դեռևս 90-ականներին՝ 1994թ.-ի մեծ զինադադարից հետո, Արցախի Ազգային ժողովին առաջարկ էի ներկայացրել, որով հիմնավորում էի Շուշիի ու Ստեփանակերտ քաղաքների միավորման անհրաժեշտությունը՝ Շուշի անվամբ: Ներկա Շուշի քաղաքը, իր աշխարհագրական դիրքից ելնելով, սահմանափակ է ծավալման համար: Այն հիմնականում կդառնար միասնական մայրաքաղաքի վարչական, կրթական, հոգևոր և մշակութային կենտրոնը, իսկ ներկա Ստեփանակերտը՝ հիմնական բնակատեղին: Ներկա երկու քաղաքները օդային ուղիղ գծով իրարից հեռու են 3-4կմ-ով, իսկ ավտոճանապարհով՝ 12կմ: Կապի ժամանակի ու տարածության կրճատման, միասնականացման համար առաջարկում էի ստեղծել տեղաշարժի նոր տրանսպորտ՝ ճոպանուղային ցանց: Առաջարկը ողջունվեց, և ասացին, որ հետագայում լուծելիք հարց է: Այդ օրերից անցել է 20 տարի: Հուսով եմ, որ մի օր կանդրադառնան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: