Իմ սիրելի քաղաք, արհեստի ու արվեստի քաղաք, դու, որ ծնել ես հանճարներ, միչև օրս էլ առանձնանում ես քո խորությամբ և ինքնատիպությամբ
Թեև այսօր քաղաքդ սարսափելի վիճակում է, այդ ավերված և չվերականգնված քաղաքը` խորը փոսերով, աղքատիկ տները, մարդկանց` վշտից մաշված ու հուսահատված հայացքները տանջում են հոգիս, բայց դեռ հավատում եմ, որ ամեն ինչ փոխվելու է:
Ամեն անգամ ինքս ինձ հարց էի տալիս: Լավ, ինչու՞ չի կարող իմ հպարտ գյումրեցին իր մեջ ուժ գտնի, իր մեջքը ուղղի, ինչո՞վ է պայմանավորված այս խեղճությունն ու ընկճվածությունը
Մի բան եմ ուզում միայն ավելացնել. «ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»: Ես տեսնում եմ այդ լուսաբացը….
Դու պիտի ապրես, ազգ իմ պատվական,
Ջարդված թևերդ պիտի ամրանան,
Նորոգվես պիտի, իմ ծննդավայր…



