Եվրոպացի գաստրոէնտերոլոգները հունվարի 20-ին «Scientific Reports» ամսագրում հետազոտություն են հրապարակել, որտեղ նրանք հանգել են այն եզրակացության, որ սննդի գունավորիչ E171 (տիտանի երկօքսիդ) վտանգավոր է մարդու առողջության համար։
E171 հավելումը շատ հաճախ է օգտագործվում սննդամթերքի արտադրության մեջ։ Մասնավորապես` այն շատ են օգտագործում տարբեր քաղցրավենիքներում, թխվածքաբլիթներում, մաստակներում, ինչպես նաև՝ ատամի մածուկներում և արևապաշտպան քսուքներում։
Մեկով սկսվող հավելումները ներկանյութերն են։ E171 անգույն բյուրեղներ են, որոնք տաքանալիս դեղին գույն են ստանում։ Առնետների վրա անցկացրած փորձաքննությունները ցույց են տվել, որ տիտանի երկօքսիդի փոշին շնչելը մեծացնում է քաղցկեղածին հիվանդությունների մեծացման հավանականությունը։
Նյութի աղբյուրը՝ hetq.am