Orbit, Dirol, Mentos-ը տիտանի երկօքսիդ են պարունակում․ գիտնականներն այն քաղցկեղածին են որակում


15:25 , 19 փետրվար, 2017

Եվրոպացի գաստրոէնտերոլոգները  հունվարի 20-ին  «Scientific Reports» ամսագրում  հետազոտություն են հրապարակել, որտեղ նրանք հանգել են այն եզրակացության, որ սննդի գունավորիչ  E171 (տիտանի երկօքսիդ) վտանգավոր է մարդու առողջության համար։

E171 հավելումը շատ հաճախ է օգտագործվում սննդամթերքի արտադրության մեջ։ Մասնավորապես` այն շատ են օգտագործում տարբեր քաղցրավենիքներում, թխվածքաբլիթներում, մաստակներում, ինչպես նաև՝ ատամի մածուկներում և արևապաշտպան քսուքներում։

Մեկով սկսվող հավելումները ներկանյութերն են։ E171 անգույն բյուրեղներ են, որոնք տաքանալիս դեղին գույն են ստանում։ Առնետների վրա անցկացրած փորձաքննությունները ցույց են տվել, որ տիտանի երկօքսիդի փոշին շնչելը մեծացնում է քաղցկեղածին հիվանդությունների մեծացման հավանականությունը։

Նյութի աղբյուրը՝ hetq.am