Քնի պակասն ասես մերօրյա էպիդեմիա լինի: Թերևս սա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք մեր կյանքի խելահեղ ռիթմը: Որպեսզի ամեն ինչ հասցնենք, որպես կանոն, մենք նախընտրում ենք մի քանի ժամ ուշ քնել կամ էլ մի քանի ժամ շուտ արթնանալ: Սակայն առողջ և լիարժեք քունը չափազանց կարևոր է:

Տարիքի հետ բավարար քնի չափաբաժինը նվազում է

  • Տարեց մարդիկ (65 տարեկան և ավել) – 7-8 ժամ
  • Չափահասներ (24-64 տարեկան) – 7-9 ժամ
  • Երիտասարդներ (18-23 տարեկան) – 7-9 ժամ
  • Դեռահասներ (14-17 տարեկան) – 8-10 ժամ
  • Դպրոցականներ (6-13 տարեկան) – 9-11 ժամ
  • Երեխաներ (3-5 տարեկան) – 10-13 ժամ
  • Փոքրիկներ (1-2 տարեկան) – 11-14 ժամ
  • Մանկիկներին (4-11 ամսական) – 12-15 ժամ
  • Նորածիններին (0-3 ամսական) – 14-17 ժամ

Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք բավականաչափ չենք քնում

  • Մենք հիավանդանում ենք: Մեր իմունային համակարգը ուղղակիորեն կապված է քնելու հետ, և որ բավարար քունը հանգեցնում է օրգանիզմի դիմադրողականության անկման:
  • Մենք դժվարությամբ ենք մտածում, տրամաբանում, արձագանքում: Սա չափազանց վտանգավոր է. մի պահ պատկերացրեք, որ դուք ղեկին եք, և անհրաժեշտ է արագ կոմնորոշվել:
  • Մենք քաշ ենք հավաքում, եթե 5 ժամից պակաս ենք քնում:
  • Վատանում է մաշկի վիճակը, առաձժջանում են պզուկներ, կնճիռներ: Օրգանիզմը սկսում է արագ ծերանալ:
  • Մեծանում է սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը:
  • Մեծանում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
  • Նվազում է լիբիդոն: Մեկ շաբաթ անընդմեջ 5 ժամից պակաս քնելը հանգեցնում է արյան մեջ տեստոստրոնի կրճատման, իսկ սեռական հորմոնների քանակը կրճատվում է 15%-ով:
  • Մենք դառնում ենք մոռացկոտ: Քնած ժամանակ ուղեղը ‹‹դասավորում›› է ինֆորմացիան, իսկ քիչ քնելու արդյունքում ուղեղը պարզապես չի հասցնում դա անել:

Ի՞նչ անել

  1. Ռեժիմ սահմանեք և դրան հավատարիմ մնացեք անգամ հանգստայան օրերին:
  2. Մաքուր օդ շնչեք, հնարավորության դեպքում քնելուց առաջ 15 րոպեով դուրս եկեք զբոսանքի, օդափոխեք ննջարանը:
  3. Օրվա ընթացքում շատ շարժվեք, որքան շատ հոգնեք, այնքան ավելի հեշտ կքնեք:
  4. Աշխատեք հնարավորինս քիչ նյարդայնանալ: Աշխատեք ոչ մեկի հատ չվիճել և ոչինչ սրտին մոտ չընդունել:
  5. Մի կերեք քնելուց առաջ, մարսողությունը ակտիվ պրոցես է, որը խանգարում է քնել:
  6. Երեկոյան մի ըմպեք սուրճ, կանաչ թեյ, այլ առույգացնող և կոֆեին պարունակող ըմպելիքներ, իդեպ, շոկոլադն էլ է կոֆեին պարունակում:
  7. Աշխատեք միայն աշխատանքի վայրում, տունը հանգստի համար է:
  8. Լիցքաթափվեք երեկոյան. լոգանք ընդունեք, գիրք ընթերցեք, երաժշտություն լսեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել