168.am-ը գրում է.
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվել է 26 կասկածյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել` 17 մարդ: Դատարանների և դատախազությունների աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար նախատեսված բնակելի համալիրի մոտակայքում պայթեցվել է պայթուցիկով բեռնավորված մեքենա:
Թուրքիայի իշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):
Շանլըուրֆայի նահանգապետ Գյունգոր Ազիմ Թունան հայտնել է, որ հարձակումն իրականացրել է 1820 ահաբեկիչը, ով մեքենան կայանել է շենքի մոտ, այնուհետև հեռավորության վրա պայթեցրել:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/02/18/755933.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել