Panorama.am-ը գրում է.

Ճապոնիայի արևելքում գտնվող Կավաձու քաղաքում արդեն ծաղկել են առաջին սակուրաները՝ 8 հազար բալենիներ: Այս մասին գրում է  strana.ua-ն:

Սակուրան ճապոնական բալենու տեսակ է, որը համարվում է երկրի խորհրդանիշը:

Սովորաբար սակուրան ծաղկում է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, սակայն Կավաձու քաղաքում գարունը մեկ ամիս շուտ է եկել:  Այնտեղ վերջին շրջանում օդի ջերմաստիճանը հասնում է 8-17 աստիճան տաքության: 

Ամեն տարի հազարավոր  զբոսաշրջիկներ գնում են Ճապոնիա սակուրաների գեղեցկությամբ զմայլվելու համար:  Սակուրայի ծաղկած ծառերը ոչ միայն նուրբ բուրմունքով են լցնում օդը, այլև կախարդական կերպով վերափոխում են փողոցներն ու  այգիները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել