1-1

Բա չիմացար՝ ինչ ա եղել, հարազատ ջան։ Օսկանյանի տղուն են բռնել։ Նոր ռադիոյով հաղորդեցին, որ ինչ-որ ախպարից փող ա ունեցել ստանալիք, բարեկամի հետ բռնել են, մի երկու ստռոչկա ասել են, սա էլ գնացել ա քաղմաս ու սաղ երգել ա։ Ջոգո՞ւմ ես՝ ոնց են Օսկանյանենց հետևից ընգած, ոնց են գլխներին սարքում․․․

Ախպեր, սաղ սութ ա, ցավդ տանեմ․․․

Դրած մարդուն գռուզիտ են անում, ասում են՝ տղուն պադավատը տվեց, մարդ տակը գցեց, հետո մի երկու անգամ կռիվ-մռիվ արեց, քաղմասից հանեց, հիմա էլ 3 մանեթ պարտքը ստանալու համար ինչ-որ ախպարի են բշտել, ասում են առևանգությո՜ւն, սպառնալի՜ք․․․ Հա, հասկացանք, ախպեր, Օսկանյանի տղեն մի քիչ հղփացած ա ու պորճություն ա անում, բայց ո՞ր մինիստրի տղեն տենց չի՞ որ։ Բա ինչի՞ են հենց Օսկանյանի հետևից ընկել։ Բա՜, բա, ընտրությունների բերան ուզում են մարդուն շուգատ անեն։ Համ էլ ի՞նչ գիտես՝ քաղմասում երգած էդ ախպարը իշխանությունների մարդը չի։ Կարող ա ցելով գլուխներին սարքում են․․․

Չարդ տանեմ, հետո էլ ասում են, թե քաղբանտարկյալներ չունենք։ Շատ արնախումն ա էլի էս ռեժիմը։ Ձու գողցողին նալում են, ձի գողցողին՝ յեղում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել