Image may contain: 1 personՄի թեթև առաջարկ՝ լրագրողներին, քաղաքական գործընթացները լուսաբանողներին, քաղաքագետներին, վերլուծաբաններին, տարբեր տրամաչափի գործիչներին. հրաժարվե՛ք ձեր բառապաշարում «իշխող» բառի գործածումից, նաև «իշխող քաղաքական ուժ», «իշխող կուսակցություն», «իշխող կոալիցիա» և այլ նմանատիպ բառակապակցություններից: Այդ հասկացության գործածողը նաև բնականորեն ենթադրում է, որ եթե կա «իշխողը», ապա պետք է լինի և «իշխվողը», որի դերում ինքնաբերաբար հայտնվում է հանրությունը, ժողովուրդը: Ապագա չունի այն հանրությունը, որը իրեն երբևիցե կպատկերացնի և/կամ կգիտակցի «իշխվողի» դերում: Փոխարենը օգտագործեք «կառավարող» բառը. ցանկացած քաղաքական ուժի, հատկապես՝ կառավարող ուժի խնդիրն ու նպատակը պիտի լինի ապահովել հենց հանրության և ժողովրդի լիարժեք իշխանությունը երկրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել