Image resultOperativ.am-ը գրում է․

«BMW» ընկերության ղեկավարությունը մտածում է նոր մոդելների հավաքումը տեղափոխել Հարավային Կարոլինայի գործարան: Այս մասին գրում է Life.ru-ն:

Գերմանական մակնիշի ղեկավար Հարալդ Կրյուգերը հայտնել է «Automotive News»-ին, որ «BMW»-ն դիտարկում է Սպարտանբուրգում ամերիկյան գործարանի զբաղեցման հնարավորությունը նոր մոդելներով: Այժմ այնտեղ քրոսովերներ են թողարկվում:

Կրյուգերը նշել է, որ վերջնական որոշումը՝ արտադրությունը Գերմանիա տեղափոխելու մասին, դեռևս չի ընդունվել: «BMW»-ի ղեկավարությունը պարզաբանել է, որ խոսքը կարող է գնալ ինչպես որոշ մոդելների արտադրության ամբողջական տեղափոխման մասին ԱՄՆ, այնպես էլ հավաքածուներով մեքենաներ տեղափոխելու մասին՝ հավաքելու համար, որպեսզի շրջանցեն ներմուծված մեքենաների հարկերը:

Ավելի վաղ «BMW»-ի ղեկավարության անդամ Յան Ռոբերտսոնը հայտնել է, որ մակնիշը պատրաստ է հրաժարվել Մեքսիկայում հավաքված մեքենաներն ԱՄՆ տեղափոխելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել