Operativ.am-ը գրում է․
Կիմ Չեն Նամի սպանությունը կարող էր կապված լինել վերջինիս հորից և քեռուց իրեն անցած բանկային հաշիվների և գումարային միջոցների հետ: Այս մասին գրում է հարավկորեական The Korea Times թերթը:
Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ինը «հրամայել» է եղբորը վերադառնալ ԿԺԴՀ և հետը բերել ունեցած գումարները, որոնք «միջազգային պատժամիջոցների պարագայում ծայրահեղ անհրաժեշտ են երկրին»:
Կիմ Չեն Նամը չի ենթարկվել, ինչը «չափազանց բարկացրել» է Հյուսիսային Կորեայի առաջնորդին: Պարբերականի հաղորդմամբ՝ հենց դա կարող էր դառնալ Կիմ Չեն Նամին ոչնչացնելու պատճառը:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=213865&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել