Թուրքիայի հարավարևելյան Վիրանշեխիր քաղաքում, պետական հաստատության շենքի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում, ըստ նախնական տվյալների, զոհվել է 3 մարդ, վիրավորվել են 10-ը: Այնուհետև տեղեկացվեց այն մասին, որ զոհերի թիվը հասել է երեքի: Այդ մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրին:
Դեպքի վայրում են շտապ օգնության և ոստիկանության մեքենաները:
Պայթյունի պատճառը ներկա պահին հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



