Ո՞վ է Թուրքմենստանի նորընտիր «Թուրքմենբաշին». արտառոց փաստեր արտառոց նախագահի մասինNewmag.am-ը գրում է.

Ընտրություններին մասնակցել է ռեկորդային թվով ընտրող` գրանցվածների 94 տոկոսը: Սրանք արտառոց թվեր են, որոնք արտացոլում են երկրում գործող քաղաքական համակարգի պատկերը: Ավելի վաղ Բերդիմուհամեդովը փոխել էր Սահմանադրությունը: Նախագահի լիազորությունների ժամկետը ավելացել էր. նախկին 5-ի փոխարեն դառնալով 7 տարի, վերացել էր թեկնածուների տարիքային սահմանափակման վերին շեմը:  

Այս երկրում նույն թեկնածուն կարող է առաջադրվել որքան կցանկանա: Այնպես որ 59-ամյա Բերդիմուհամեդովը դեռ երկար կմնա երկրի առաջնորդ: Նա ղեկավարում է Թուրքմենստանը արդեն 10 տարի, 2010 թվականից էլ սկսել է կրել Արկադաղ` «Ազգի պաշտպան» տիտղոսը: Բայց Բերդիմուհամեդովին Թուրքմենստանում համարում են բարեփոխիչ-դեմոկրատ, և սա ունի իր բացատրությունը:

Նրա նախագահության տարիներին երկրում ստեղծվեց երկրորդ, ապա նաև երրորդ կուսակցությունը: Նա վերադարձրեց ամիսների անվանումները: Նախկին նախագահ Սապարմուրատ Նիյազովը հունվարն անվանել էր իր տիտղոսի անունով` Թուրքմենբաշի, ապրիլը` մոր անունով` Գուրբանսոլտան, սեպտեմբերն էլ Ռուհնամե` ի պատիվ իր գրած գրքի: Այնպես, որ տարին սկսվում էր երկրի նախագահի անունը կրող ամսով, գարունը նույնացվում էր նախագահի մոր հետ, ուսումնական տարին էլ բացվում էր նախագահի գրած գրքով` Ռուհնամեի 1-ին առաջին զանգն էր: Ու սա պաշտոնապես:

Այս երկիրը գազի պաշարներով աշխարհում 4-րդն է: Այստեղ կոմունալ վճարներ հասկացություն չկա, գազը, հոսանքն ու ջուրը անվճար են, իսկ բենզինը մինչև 2013 թվականը ջրից էլ էժան էր` բառի բուն իմաստով, մեկ լիտր բենզինն արժեր մոտ 8 դրամ:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել