Ինչպես գիտենք, որոշ ժամանակ առաջ գործադիր մարմինը որոշում էր կայացրել մարզերին պահուստային ֆոնդից հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով:
Շատ կարևոր է այն հանգամանքը, որ մարզերում առաջնային և մուլտիպլիկատիվ էֆեկտ ապահովող ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարը տրվում է ոչ թե բյուջեից, այլ վարչական ուռճացված ծախսերի օպտիմալացման արդյունքում հավաքված միջոցներից:
Դրական է թե՛ հավաքված գումարի չափը և թե՛ տրված ուղղվածությունը: Գումարի կարիք ունեն բոլոր ոլորտները անխտիր, և մարզերի համար նախատեսված գումարները ունեն հստակ թիրախավորում:
Կարևորելով գյուղատնտեսության զարգացումը մարզերում՝ առկա միջոցները կներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաների մշակման և ձեռք բերման վրա: Պետք է արձանագրել, որ գործադիր մարմնի կողմից հավաքագրված 341 ներդրումային ծրագրի զգալի մասը վերաբերում է մարզերին: